|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Ըստ որոշ տեղեկությունների' Վայոց Ձորի պատգամավոր, «Ջերմուկ-գրուպի» տեր, մարզի «նայող» Աշոտ Արսենյանի եւ նրա երբեմնի մենեջեր Էդգար Ղազարյանի հարաբերություններն «այլեւս բանի նման չեն»: Ի՞նչ սեւ կատու է անցել՝ «Հրապարակ»-ը հարցրել է Արսենյանին: «Ոչ մի նման բան չկա, շատ նորմալ հարաբերություններ են»: Ասում են, թե մարզպետ նշանակվելուց հետո Էդգարն այլեւս ցանկանում է նախագահ Սերժ Սարգսյանի հովանու «ներքո» լինել, ու քանի որ երկու տիրոջ ծառա չեն լինում, ոչ միշտ է Ձեր ասածները «սրբորեն» կատարում, ինչը Ձեզ ամենեւին դուր չի գալիս, իսկ ընդհանուր առմամբ ասում են՝ Ձեզ հատկապես զայրացրել է այն հանգամանքը, որ Էդգարը ժամանակ առաջ «կպել» է Ծառուկյանի ու մարզին նվիրած նրա աղբի մեքենայի «խաթրին»: «Չկա նման բան»,- պնդել է Արսենյանը: