|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Հայաստանի առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանն ապրիլի 25-30-ը կմասնակցի Դանիայում կայանալիք Եվրոպայի առաջնությանը: 48 մասնակիցների մեջ նա 46-րդն է: Այս մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել ՝ Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Պողոսյանը:
«Լիլիթը լավ մարզավիճակում է: Հույս ունենք հաջող հանդես կգա Եվրոպայի առաջնությունում եւ մի քանի փուլ կհաղթահարի:
Նախորդ ամիս նա հանդես էր եկել Ավստրիայի բաց առաջնությունում, սակայն որակավորման փուլում պարտվել էր: Մեր մեծահասակ մարզիկներից միայն Լիլիթն է մասնակցում միջազգային մրցաշարերի, բացի այդ, ֆինանսը բավականացնում է, որ միայն նրան գործուղենք: Վերջին երկու մրցաշարերի արդյունքում նա բարելավել է իր տեղը վարկանիշային աղյուսակում եւ Եվրոպայում այժմ 140-րդն Է»,- ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրենը:
Հրաչյա Պողոսյանը հայտնեց, որ Լիլիթ Պողոսյանն ամենայն հավանականությամբ կմասնակցի Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիայի կազմակերպած հավաքին: Մասնակիցների ցուցակը դեռեւս չի հրապարակվել.
«Եվրոպայի միջազգային կոնֆեդերացիան գումար է տրամադրում, որ լավագույն մարզիկները պատրաստվեն իրենց մոտ: Հավանաբար, Եվրոպայի առաջնությունից հետո մեր մարզուհին կմնա Դանիայում եւ կմասնակցի մարզումներին: Հավաքի առաջին փուլին Լիլիթին հրավիրել էին: Կարծում եմ` նա երկրորդին եւս կմասնակցի»,- Պողոսյանի խոսքերն է փոխանցում ՀԱՕԿ պաշտոնական կայքը։