|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ապրիլի 22-ին, ժամը 16:13-ին տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Քարագլուխ գյուղի տներից մեկի ծածկը քամուց ամբողջությամբ վնասվել է:
Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Գետափ-Մարտունի հատվածի 20-րդ կմ-ի մոտակայքում գտնվող բնակելի տան տանիքի թիթեղյա ծածկը (50 քմ) քամուց ամբողջությամբ վնասվել է:
Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետին, ով տեղեկացրեց, որ մարզպետարանում կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը որոշելու համար, ոստիկանության մարզային վարչության օպերատիվ հերթապահին, գյուղապետին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: