Պաշտոնեական դիրքը չարաշահելու և պետությանը նյութական վնաս պատճառելու մեղադրանքով կալանավորվել են ՊԲ N զորամասի հրամանատարի թիկունքի գծով տեղակալն ու պարենային ծառայության պետը: Այս տեղեկությունը Yerkir.am-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ քննչական կոմիտեից:
Զինվորականներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 375-րդ հոդվածի 3-րդ մասով՝ պաշտոնեական դիրքը չարաշահելը՝ իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Մեզ հայտնեցին, որ նույն գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաև ՍՊԸ աշխատակցի, ում նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նրանց մեղսագրվող արարքը կապված է մատակարարման հետ: Մասնավորապես` պաշտոնատար անձինք զորամասին մատակարարվեղ հացի գները ներկայացրել են ուռճացված և ավելացած գումարները յուրացրել: