|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Համացանցում հայտնվել Է բրաուզերների համար Go Rando հավելվածը, որը Facebook-ին թույլ չի տալիս ճանաչել օգտատերերի արձագանքները նորությունների ժապավենի գրությունների տակ, հայտնում է «Lenta.ru»-ն:
Հավելվածը մշակողները պնդում են, որ սոցիալական ցանցը հուզական արձագանքների մասին (ինչպիսիք են «լայքը», «վաուն» կամ «հա-հան») տեղեկատվությունն օգտագործում է ոչ միայն նորությունների ժապավենի բարելավման, այլև գովազդի թարգետացման և տվյալների այլ մանիպուլյացիաների համար:
Օրինակ՝ Facebook-ի գովազդային սպասարկյալները կարող են օգտվել իրադրությունից, երբ օգտատերը խիստ չարացած է կամ, ընդհակառակը, լավ տրամադրություն ունի: Go Rando-ի ստեղծողներն առաջարկում են բարդացնել ալգորիթմը. հավելվածը Facebook-ին տեղեկատվություն է ուղարկում օգտատիրոջ իբր չեզոք հուզական արձագանքների մասին:
Եթե օգտատերը չափից շատ դրական կամ բացասական էմոցիներ է թողնում գրառումների տակ, Go Rando-ն «հավսարակշռում է» դրանք: Հավելվածը գործում է Google Chrome բրաուզերում: Այլ օգտատերերի համար միջոցի մասին տեղեկատվությունը մատչելի է մշակողների բլոգում: