Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարությունը և արձագանքները բացահայտեցին մի քանի կարևորագույն մարտահրավերներ:
1. Դեսպանի պաշտոնավարման վերջին օրերին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մասին հայտնած տեսակետը աներկբա է, որ մասնավոր կարծիք չէր: Դիվանագիտության մեջ ընդունված է, որ գնացող դեսպաններն են հաճախ առավել կտրուկ արտահայտվում առկա խնդիրների վերաբերյալ, փաստացի բացահայտելով տվյալ երկրի իրական մտադրությունները:
2. Այդ հայտարարությունն ընդգծեց, որ կարգավորման գործընթացում Մինսկի խմբի համանախագահ երկրների շրջանակներում ձեռք բերված երեք հիմնարար մոտեցումները ոչ թե ինքնըստինքյան են տրվել, այլ հայկական կողմի դիվանագիտական ջանքերի արդյունք են եղել:
3. Հարցին անդրադառնալու հիմնական բեռը մնաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, ով իրեն հյուրահատուկ ոճով փորձեց ցրել խնդիրը, վերագրելով այդ միտքը «գնացող դեսպանին»: Սա տակտիկապես հասկանալի հնարք է, բայց իրականության մեջ միայն բազմապատկում է հայ հասարակության անհանգստությունները:
4. Ղարաբաղյան կարգավորման գործընթացում նոր իշխանությունները չեն կարող անվերջ մնալ նոր մոտեցումների դիվանագիտական արտահայտման ամորֆ փնտրտուքի մեջ: Պատահական չէ, որ անգամ իշխանափոխությունից հետո ԼՂ հիմնախնդրին վերաբերող բանաձևերում նոր իշխանությունները նորից ստիպված են ապավինել մեր օրոք արած մշակումներին, օրինակը Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում Կոնֆլիկտների մասին ընդունված բանաձևն է:
5. Դեսպանի հայտարարությունը բացահայտեց նաև պետության քաղաքական դիմադրողականության անկումը, երբ մեկ ուժի տոտալ մենիշխանության պարագայում թուլացած են պատեհ պահին պետական շահերի պաշտպանության բեռը իրենց վրա վերցնելու պատրաստ ուժերի ռեսուրսները: Սա եվս մեկ անգամ ընդգծում է քաղաքական բազմակարծություն ունենալու կարևորությունը ապագա խորհրդարանում, ուժեղ արմատական ընդդիմությամբ, որը հարկ եղած դեպքում իր վրա կարող է վերցնել տարաբնույթ աշխարհաքաղաքական խաղերին հակազդելու ծանրությունը»: