կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-07-29 09:59
Հասարակություն

Լոռու մարզում բենզինով բեռնված գլանատակառներ են այրվում. 9 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր (լրացված)

Լոռու մարզում բենզինով բեռնված գլանատակառներ են այրվում. 9 մարտական հաշվարկ է մեկնել դեպքի վայր (լրացված)

Հուլիսի 29-ին, ժամը 04:00-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թումանյան կայարանի մոտակայքում այրվում է բեռնատար գնացքի շարժակազմ՝ վառելիքով բեռնված գլանատակառներ:

Պարզվել է, որ Բագրատաշենից Գյումրի ուղևորվող շարժակազմը բաղկացաց է 29 վագոնից, որոնցից 17-ը գլանատակառներ են (50 տ տարողությամբ), բեռնված վառելիքով (բենզին), 4-ը` բեռնված ցորենով, 1-ը` ալյումինե շին.նյութերով, իսկ մնացած շարժակազմերը դատարկ են: Գծերից դուրս է եկել երկրորդ լոկոմոտիվը:

Հրդեհի բարդության 3-րդ կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ութ մարտական հաշվարկ, այնուհետև ևս մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի Ալավերդու տեղեմասի 1 ջրատար և Ալավերդի քաղաքի կոմունալ տնտեսության 1 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է երկու 50 տ տարողությամբ գլանատակառ (շարժակազմում 3-րդը և 4-րդը), առկա է հրդեհի տարածման վտանգ դեպի մյուս գլանատակառներ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Լրացում 

Ժամը 05:30-ի դրությամբ մասամբ այրվում է 7 գլանատակառում առկա և արտահոսող վառելիքը (շարժակազմ 3-9):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:31-ին: