|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 21-ին ընդունել է Սահմանադրական հանրաքվեի ընթացքում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության պատվիրակությանը՝ ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Երկրի ղեկավարը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ից ժամանած դիտորդներին, ընդգծելով, որ Մայր Հայաստանի քաղաքական, գիտավերլուծական, հասարակական, տեղեկատվական շրջանակների ներկայացուցիչներն Արցախի բոլոր ընտրություններում իրականացնում են դիտորդական առաքելություն՝ բարձր գնահատելով նրանց անաչառ եւ արհեստավարժ պահվածքը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են նաեւ հայկական երկու պետությունների փոխգործակցությանը, ԼՂՀ պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր: