Փոխարժեքներ
25 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Փետրվարի 17-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը տեղեկացրել էր, որ «Վահագնի» թաղամասում ինքը վարձով է ապրում: «Այսօր Վահագնի թաղամասում ես բնակվում եմ վարձով»,-նշել է Օհանյանը: Միայն թե, նկատենք, որ «Վահագնի» թաղամասում ապրելը, այն էլ՝ վարձով, շատ թանկ հաճույք է եւ համեստ դրամական միջոցների տեր մարդկանց հասու չէ: «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պաշտպանության նախկին նախարարը ամսական չորս հազար դոլար վարձավճար է տալիս: Արդյո՞ք հավաստի են այս տեղեկությունները, փորձեցինք ճշտել «Համախմբում» կուսակցության մամուլի քարտուղար Արեգնազ Մանուկյանից: Վերջինս, ի պատասխան մեր հարցմանը, նշեց. «Դա անձնական բնույթի հարց է, ես այդպիսի հարցերի մեջ չեմ մտնում, իրենից պետք է ճշտեք»»:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում: