կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-11-20 09:27
Առանց Կատեգորիա

Նվազագույնը, ինչ կարող է անել Փաշինյանն իրադրությունը մեղմելու համար, ձախավեր ԿԳՄՍ նախարարին աշխատանքից ազատելն է. Այվազյան

Նվազագույնը, ինչ կարող է անել Փաշինյանն իրադրությունը մեղմելու համար, ձախավեր ԿԳՄՍ նախարարին աշխատանքից ազատելն է. Այվազյան

Քաղաքական գիտությունների դոկտոր Արմեն Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. 

«Հայաստանի մի շարք մարզական ֆեդերացիաներն ու մարզիկները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում խստորեն դատապարտում են սեռափոխ, ազգափոխ ու խարդախ Մելինե Դալուզյանի մեծարմանն ուղղված իշխանությունների հետևողական վարքագիծը և նրա շուրջ տեղի ունեցող զարգացումները:

Այսպիսով, կարելի է արդեն արձանագրել, որ կրթության, գիտության, սպորտի և մշակույթի բնագավառներում ՀՀ կառավարության ապազգային և քայքայիչ քաղաքականությունը մերժում Է
հայ բանասերների,
հայ լեզվաբանների,
հայ գրականագետների,
հայ պատմաբանների,
հայ ազգագրագետների,
հայ հոգևորականության,
հայ մարզիկների բացարձակ մեծամասնությունը։

Այս լիակատար կրախի պայմաններում նվազագույնը, ինչ կարող է անել Նիկոլ Փաշինյանն իրադրությունը մեղմելու համար, ՁԱԽԱՎԵՐ ԿԳՍՄ ՆԱԽԱՐԱՐԻՆ ՕՐ ԱՌԱՋ ԱՇԽԱՏԱՆՔԻՑ ԱԶԱՏԵԼՆ Է։ Սա, իհարկե, այն դեպքում, եթե իշխանության վերին օղակներում իրականության զգացումը որոշ չափով պահպանվել է»: