Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Էներգախնայողության գործողությունների ծրագրի երկրորդ փուլի միջոցառումների իրականացման արդյունքում ակնկալվում է մինչև 2020թ. Հայաստանում ապահովել առաջնային էներգիայի ավելի քան 37 տոկոս խնայողություն։ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության էներգաարդյունավետության և տեխնիկական նորմատիվների բաժնի պետ Վահագն Աթայանի խոսքով, 2010-2020թթ. էներգախնայողության ակնկալվող թիրախային ցուցանիշը գնահատվում է գրեթե 40 մլրդ կՎտժ.
-Հանրային շենքերում, ՓՄՁ-ներում, տրանսպորտի և կենցաղսպասարկման ծառայությունների ոլորտում էներգախնայողության միջոցառումների իրականացման արդյունքում խնայված էլեկտրական էներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը կազմում է 1-4 ԱՄՆ ցենտ, մինչդեռ Հայաստանի էներգետիկ համակարգում արտադրված էլեկտրաէներգիայի 1 կՎտժ-ի միջին արժեքը գրեթե 7 ԱՄՆ ցենտ է։ Դա նշանակում է, որ Հայաստանի տնտեսության համար առավել մատչելի է էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը, քան արտադրող նոր հզորությունների ավելացումը:
Այսօր Հայաստանում սպառվող առաջնային էներգակիրների շուրջ 67 տոկոսը ներկրվում է, ինչը խոցելի է դարձնում էներգետիկ անվտանգությունը։ Էներգաարդյունավետության խթանումը թույլ կտա նվազեցնել առաջնային էներգիայի պահանջարկը և կհանգեցնի ներկրվող վառելիքի ծավալների կրճատմանը:
-Էներգախնայողության և էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված միջոցառումները միտված են էներգիայի սպառման կրճատմանը։ Արդյունքում կբարելավվի էներգաարտադրության արդյունավետությունը, ինչը դրական ազդեցություն կունենա նաև սակագների ձևավորման վրա,- ասաց Վահագն Աթայանը:
ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն