| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 3178 դիտում,
        
            3178 դիտում,  7 ամիս առաջ - 2025-03-12 16:17
            7 ամիս առաջ - 2025-03-12 16:17  
         
                
            Եվրամիության արտաքին քաղաքականության ղեկավար Կայա Կալասը ողջունել է քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) և սիրիական կառավարության համաձայնագիրը՝ ընդգծելով, որ այն ճանապարհ կհարթի սիրիացիների համար ավելի մեծ կայունության և ավելի լավ ապագայի համար:
Կալասը կոչ է արել բոլոր արտաքին կողմերին հարգել Սիրիայի միասնությունն ու ինքնիշխանությունը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը ևս ողջունել է Սիրիայի կառավարության և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» միջև ձեռք բերված համաձայնությունը։
Իր հերթին Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը X-ի իր էջում կոչ է արել հիմնական միջազգային դերակատարներին, այդ թվում՝ ԱՄՆ-ին, Թուրքիային և տարածաշրջանային գործընկերներին, աջակցել սիրիացիներին՝ իրականացնելու համազգային զինադադար և իրական քայլերով ամրապնդել խաղաղությունն ու կայունությունը Սիրիայի հյուսիս-արևելքում:
Վերջին մի քանի ժամվա ընթացքում համաձայնագիրը ողջունող հայտարարություններ են հնչել նաև Սաուդյան Արաբիայից, Կատարից, Քուվեյթից, Հորդանանից, Պարսից ծոցի համագործակցության խորհուրդից, Թուրքիայից, Գերմանիայից, ԱՄՆ-ից:
Հիշեցնենք՝ Սիրիայի ղեկավարությունը պատմական համաձայնագիր է ստորագրել քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) հետ՝ նրանց պետական կառույցներում ինտեգրելու վերաբերյալ: Համաձայնագիրը ստորագրել են Սիրիայի նախագահ Ահմեդ աշ-Շարաան և «Սիրիայի դեմոկրատական ուժերի» հրամանատար Մազլում Աբդին։