ԱՄՆ նախագահի`ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլինը հրաժարական է տվել. ըստ gazeta. ru-ի` տեղեկացնում է CNN-ը:
«Ես նորընտիր փոխնախագահին և մյուսներին ոչ լիարժեք տեղեկություններ եմ հաղորդել Ռուսաստանի դեսպանի հետ իմ շփումների մասին ոչ կանխամտածված: Ես անկեղծորեն ներողություն եմ խնդրել նախագահից և փոխնախագահից, և նրանք ընդունել են իմ ներողությունը»,- ասվում է Ֆլինի նամակում, որի կրկնօրինակը ձեռք է բերել հեռուստաալիքը:
Խորհրդականի հրաժարականի մասին տեղեկությունը հրապարակվեց այն բանից հետո, երբ ԱՄՆ արդարադատության նախարարությունը հունվարին զգուշացրել էր Թրամփի վարչակազմին, որ Ֆլինը թյուրիմացության մեջ է գցել վարչակազմի պաշտոնյաներին ռուս դեսպանի հետ կապերի կապակցությամբ, և նա «Ռուսաստանի կողմից շանտաժի ենթարկվելու առումով պոտենցիալ խոցելի է»:
Ֆիլինը հրաժարական է տվել փետրվարի 13-ի երեկոյան: