կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-02-10 21:02
Աշխարհ

Չինաստանում վայրի փիղը խլել է ներգաղթյալ աշխատողի կյանքը

Չինաստանում վայրի փիղը խլել է ներգաղթյալ աշխատողի կյանքը

Չինաստանի հարավարեւմտյան Յուննան նահանգում վիրավոր փղի հարձակման հետեւանքով 1 մարդ է զոհվել։ Միջադեպը տեղի է ունեցել Ձինհուն քաղաքի մերձակայքում՝ կաուչուկի պլանտացիայում։ Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալություն՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։

Կատաղած կենդանուց փրկվելու համար ներգաղթյալ աշխատողը ծառն էր բարձրացել եւ օգնություն կանչել։ Նրան հաջողվել էր փրկել, սակայն պլանտացիայի մեկ այլ աշխատող անհետ կորել է։ Փրկվածը հայտնել է, որ փիղը հարձակվել է գործընկերոջ վրա ։

Վայրի կենդանուն չհանդիպելու համար փրկարարները խուսափել են անտառ մտնել, փոխարենը անօդաչու թռչող սարք են ուղարկել։