Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցներում ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանт անդրադարձավ ՀՅԴ ցուցակին։ Հարցին, թե որո՞նք են ՀՅԴ ցուցակի առաջին երեք անունները, նա պատասխանեց, որ ցուցակը չի կարող այս պահին հրապարակել, որովհետև դեռ չգիտեն ցուցակի դասավորվածությունը, այն քննարկման փուլում է, և դեռ ժամանակ կա մինչև փետրվարի 16-ը։
«Մեզ մոտ որոշում պետք է կայացվի, մինչև որոշում չկայացվի, որևէ մեկը իրավունք չունի հայտարարելու։ Գերագույն մարմինը պետք է դա որոշի: Մի քիչ էլ սպասեք, ցուցակների մասին կտեղեկացնենք»,- ասաց Ռուստամյանը։
Ինչ վերաբերում է ընտրությունների երկրորդ փուլին, պատգամավորը հորդորեց շատ առաջ չընկնել, որովհետև չի հավատում, որ կարող է երկրորդ փուլ լինել։ Նա կարծիք հայտնեց, որ այս ընտրությունները նոր որակով են անցկացվելու։
«Ես հավատում եմ, որ որևէ մեկն առանձին չի կարող մեծամասնություն ունենալ, բայց նաև չեմ բացառում, որ, երկուսով կամ երեքով միանալով, այդ մեծամասնությունը ձևավորեն առաջին փուլից հետո։ Իսկ եթե երկրորդ փուլ եղավ, կարող են ձևավորվել նոր դաշինքներ՝ երկրորդ փուլին մասնակցելու համար»,- ասաց Ռուստամյանը։
Նրա խոսքով՝ Դաշնակցությունն առանձին է գնում ընտրությունների, որովհետև ինքնանպատակ չէ ինչ-որ մեծամասնություն ձևավորելը կամ ԱԺ-ում ներկայության ինչ-որ թիվ արձանագրելը։ «Մենք շատ հստակ ծրագիր ունենք, այդ ծրագրով հասել ենք նրան, որ այսօր արմատական փոփոխությունների հիմք ենք դրել մեր երկրում և դա շարունակելու խնդիր ունենք։ Հայաստանում նոր սկիզբ է արձանագրվելու, նոր որակի իշխանություն է ձևավորվելու, և դա մենք ժողովրդին կներկայացնենք նախընտրական փուլում, թե որոնք են այս ընտրությունների առանձնահատկությունները, ինչ նոր վիճակ է առաջանալու Հայաստանում, որովհետև դրա նախաձեռնող ուժը եղել է նաև Դաշնակցությունը»,- ասաց Արմեն Ռուստամյանը։
Նա հավելեց, որ այսօր ժողովուրդը պետք է տեսնի, որ սահմանադրական փոփոխությամբ վերացել է «Ամեն ինչ հաղթողին, իսկ պարտվողին՝ ոչինչ» սկզբունքը, և պետք է ամեն ինչ անել, որ դա անշրջելի լինի։