|
Փոխարժեքներ
28 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր Իվանկա Թրամփը 10-ամյա որդուն «նշանակել» է անձնական օգնական։ Տղայի հետ լուսանկարը նա հրապարակել է Instagram–ում, հայտնում է Gazeta.ru–ն։
«Պատասխանում եմ Սպիտակ տան զանգին իմ անձնական օգնական Թեոդորի հետ», – գրել է նա։
Նշենք, որ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո նրա դուստրը սոցցանցերում նախագահական նստավայրից լուսանկարներ է հրապարակում։
Նա, օրինակ, ցուցադրել է մանկասենյակում արված տղայի լուսանկարը և իր երեկոյան զգեստով նկարը, որն արվել էր այն օրը, երբ Թրամփն արգելել էր 7 մահմեդական երկրների բնակիչների մուտքը ԱՄՆ։