Փոխարժեքներ
27 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.91 |
EUR | ⚊ | € 450.85 |
RUB | ⚊ | ₽ 4.9133 |
GBP | ⚊ | £ 528.33 |
GEL | ⚊ | ₾ 141.33 |
Եթե Իրանի առաջնորդները ցանկանում են բանակցել Միացյալ Նահանգների հետ, ապա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նրանց «զանգին է սպասում»: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Օրտագուսը, հայտնում է РИА Новости-ն:
«Մեր պահանջն Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին և նախագահ Հասան Ռոհանիին այն է, որ նրանք մանրակրկտորեն մտածեն այն մասին` ինչպես են ահաբեկում տարածաշրջանը, և դադարեցնեն դա: Եթե նրանք ցանկանում են խոսել այն մասին, թե ինչպես կարող են որպես նորմալ երկիր իրենց պահել և ինչպես կարող են ազատվել պատժամիջոցներից, նրանք լավ գիտեն՝ ում պետք է այդ հարցով զանգահարել: Դա նախագահ Թրամփն է, և նա սպասում է նրանց զանգին»,- ասել է Օրտագուսը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ, ըստ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայտարարության, Իրանի հետ պատերազմը կլիներ «բոլոր պատերազմների մայրը»: