|
Փոխարժեքներ
20 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.96 |
| EUR | ⚊ | € 423.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.2866 |
| GBP | ⚊ | £ 494.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.64 |
Ռուսաստանցիները վերջին ամսվա ընթացքում սկսել են ավելի վատ վերաբերվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին են վկայում հասարակական կարծիքի ուսումնասիրության համառուսաստանյան կենտրոնի անցկացրած հարցումները:
Այսպես` Թրամփին բացասական է վերաբերվում ռուսաստանցիների 39 տոկոսը, նախկինում այդ ցուցանիշը 7 տոկոս էր: Դրական է վերաբերվում հարցվածների 13 տոկոսը: Թրամփին չի վստահում ռուսաստանցիների 31 տոկոսը: ԱՄՆ նախագահից հիասթափվել է հարցվածների 29 տոկոսը:
Նշվում է, որ ԱՄՆ-ի կողմից Սիրիային հասցված հարվածները սառը ցնցուղ դարձան ռուսաստանցիների համար, ովքեր հույս ունեին, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն: