կարևոր
592 դիտում, 53 րոպե առաջ - 2026-08-07 17:08
Աշխարհ

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք են կնքել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք են կնքել

Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ռազմական դաշինք ստեղծելու մասին պայմանագիր են կնքել։

Փաստաթուղթն այսօր Էր Ռիադում ստորագրել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բեն Սալմանը և Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը:

Համաձայնագրում հիմնականը դրույթը վերաբերում է հավաքական պաշտպանությանը։

Երեք պետություններից որևէ մեկի դեմ ցանկացած զինված հարձակում կդիտարկվի որպես հարձակում բոլոր երեքի դեմ։ Կողմերը նախատեսում են խթանել ռազմատեխնիկական համագործակցությունը, համակարգել տարածաշրջանային, այդ թվում՝ Մերձավոր Արևելքում ճգնաժամերի կարգավորմանն ուղղված ջանքերը, հետախուզական տվյալներ փոխանակել։

Եվս մեկ ուղղություն կարող է դառնալ Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միացումը Թուրքիայի կողմից հինգերորդ սերնդի «Kaan» կործանիչի ստեղծման ծրագրին: