|
Փոխարժեքներ
14 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
Կենցաղային ապրանքների և տեքստիլի «Madame Coco» թուրքական ապրանքանիշն ամբողջությամբ դադարեցնում է իր գործունեությունը Ռուսաստանում: Այդ մասին հայտնել է էլեկտրոնային առևտրի շուկայի մասնակիցների ասոցիացիայի փորձագետ Նատալյա Քերմեդչիևան։ Այս մասին փոխանցում է Ermenihaber.am-ը։
Քերմեդչիևայի խոսքով՝ ապրանքանիշը ռուսական շուկա է մտել 2023-ի փետրվարին և երկու տարվա ընթացքում խանութներ է բացել Մոսկվայի, Եկատերինբուրգի, Կազանի, Գրոզնիի և այլ քաղաքների խոշոր առևտրի կենտրոններում: 2025-ի սկզբին ընկերությունը հայտարարել է հետագա ընդլայնման ծրագրերի մասին:
Նա նշել է, որ սա գործունեության ժամանակավոր դադարեցում կամ առանձին խանութների փակում չէ, այլ ընկերության լիակատար դուրսբերում ռուսական շուկայից:
«Madame Coco»-ն Ռուսաստանում շահագործում էր 29 խանութ:
Փակման հիմնական պատճառներն են հաճախորդների հոսքի և պահանջարկի նվազումը, վարձավճարների բարձր գինը, ինչպես նաև վաճառքի անկումը փոխհատուցելու անկարողությունը, ինչի պատճառով, ամենայն հավանականությամբ, ընկերությունը սնանկացման եզրին է հասել: