|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Փետրվարի 2-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի և ԼՂՀ ոստիկանության ՔՀՎ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում ՀՀ Աբովյան քաղաքում հայտնաբերվել և ԼՂՀ ոստիկանության Ասկերանի շրջբաժին բերման է ենթարկվել նույն քաղաքի Եղբայրություն փողոցի թիվ 3 շենքի N բնակարանի բնակիչ, 1988թ. ծնված Հ. Հ-ն, ով 2016թ. դեկտեմբերի 20-ից ոստիկանության Ասկերանի շրջբաժնի կողմից հետախուզվում է ԼՂՀ քր. օր-ի 183-րդ հոդվածի (գողություն) 2-րդ մասի 1-ին կետով հանցագործություն կատարելու համար: