կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-04-26 13:00
Հասարակություն

Հունաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենում

Հունաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 26-ին` ժամը 00.30-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել օտարերկրյա քաղաքացի, 1973 թ. ծնված  Բլիադձե Ջ.-ն, որը թրաֆիքինգի մեղադրանքով հետախուզվում էր Հունաստանի Ինտերպոլի կողմից:
Խափանման միջոցը` կալանք:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: