Փոխարժեքներ
13 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.86 |
EUR | ⚊ | € 430.74 |
RUB | ⚊ | ₽ 4.796 |
GBP | ⚊ | £ 511.04 |
GEL | ⚊ | ₾ 141.89 |
Փետրվարի 3-ին, ժամը 15.16-ին ահազանգ է ստացվել, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Նոյեմբերյան-Կողբ ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում «Уаз» մակնիշի 32 LS 597 պետհամարանիշով ավտոմեքենան մոտ 80 մ սահել է դեպի ձորը եւ կողաշրջվել:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայի վարորդ՝ 1983 թ. ծնված Վ. Ս.-ը եւ ուղեւոր՝ 1971 թ. ծնված Ս. Ա.-ը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել Նոյեմբերյանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: