| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-02-03 19:00
            8 տարի առաջ - 2017-02-03 19:00  
         
                
            ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության  Գյումրի քաղաքի Մուշի բաժնի ծառայողների նկատմամբ առողջության համար վտանգավոր բռնություն  գործադրելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՔԾ: 
Քրեական գործը հարուցվել է 2016 թվականի հունիսի 25-ին, ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված՝ իշխանության ներկայացուցիչներ, ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներ Խ. Պ.-ի, Հ. Ա.-ի, Տ. Դ.-ի նկատմամբ յոթ քաղաքացիների կողմից առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու դեպքի առթիվ:
 ՀՀ ՔԿ-ում կատարված նախաքննության ընթացքում ի հայտ են եկել փաստական հանգամանքներ, որոնցից ելնելով ՀՀ գլխավոր դատախազը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ պարբերությամբ սահմանված կարգով քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի զինվորական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչության քննիչի վարույթից վերցրել և հանձնել է ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթ՝ պայմանավորված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությամբ: