|
Փոխարժեքներ
21 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.61 |
| EUR | ⚊ | € 439.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.825 |
| GBP | ⚊ | £ 498.57 |
| GEL | ⚊ | ₾ 141.15 |
Բրիտանացի հետազոտող Դևիդ Գրանտը պնդում է, որ իրեն հաջողվել է գտնել 2000 տարի առաջ մահացած Ալեքսանդր Մակեդոնացու վերջին կամքը` կտակը:
Ըստ The Daily Mail-ի՝ Մակեդոնացու՝ դեռևս երկար ժամանակ աչքից հեռու պահվող կտակը, հայտնաբերվել է հայկական հին ձեռագրում: Կայքը տեղադրել է հայկական ձեռագրի լուսանկարը՝ նշելով, որ Մակեդոնացին դրանում հայտնում է իր թաղման հետ կապված ցանկությունները, ինչպես նաև թվարկում իր հսկայական հարստության և իշխանության ժառանգների անունները:
Պատմաբանը նաև մի շարք մանրամասներ է ներկայացնում իր «Ալեքսանդր Մակեդոնացու կորած կտակը որոնելիս» գրքում՝ պնդելով, որ Մակեդոնացու կտակը ոչնչացրել են նրա հզոր գեներալները, քանի որ նա որպես իր ժառանգներ նշել էր դեռ չծնված և կիսով չափ ասիացի որդու՝ Ալեքսանդր IV-ի և իր ավագ որդու անունները: