|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Շվեյցարացի նյարդաֆիզիոլոգներն ստեղծել են նոր նեյրոչիպ, որը թույլ է տալիս ուղղակի իմաստով կարդալ այն մարդկանց մտքերը, որոնք լիովին կաթվածահար են ավտոմոբիլային աղետներից կամ ծանր հիվանդություններից հետո, ասված է PLOS Biology հանդեսում հրապարակված հոդվածում, հայտնում է РИА Новости-ն:
«Այս զարմանալի արդյունքը հերքեց իմ այն տեսությունը, թէ «փակ մարդու համախտանիշով» լիովին անդամալույծ մարդիկ իրականում սկզբունքորեն ունակ չեն հաղորդակցվելու արտաքին աշխարհի հետ: Մեր փորձերը ցույց տվեցին, որ չորս կամավորները կարողանում էին պատասխանել այն անձնական հարցերին, որոնք մենք նրանց տալիս Էինք՝ օգտագործելով սոսկ մտքի ուժը: Եթե այս արդյունքները հաջողվի կրկնել, ապա այդ ժամանակ մենք կկարողանանք վերադարձնել այն մարդկանց խոսքի ընդունակությունը, որոնք տառապում են շարժողական նեյրոնների դիսֆունկիցիայով», - պատմել է Նիլս Բիրբաումերը Թյուբինգենի (Գերմանիա) համալսարանից: