Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Հայաստանում են գտնվում թուրքական «Կանաչներ և ձախ ապագա» կուսակցության ներկայացուցիչները:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ կուսակցության անդամ, լրագրող Ադնան Գենչը նշեց, որ Թուրքիան, այո, շարունակում է ժխտողական քաղաքականությունը, և միայն Հրանտ Դինքի մահից հետո են շատ ու շատ քաղաքական գործիչներ, կուսակցություններ սկսել բարձրաձայնել Ցեղասպանության մասին:
«Այն, որ Ցեղասպանություն է եղել, փաստ է: 100 տարի հետո էլ` Քեսաբի միջոցով, Թուրքիան երկրորդ տեղահանությունն է իրականացնում: Մենք օրերս այցելել էինք Թուրքիայի միակ հայկական գյուղը, որտեղ պատսպարվել են մի շարք քեսաբցիներ, մենք նրանց մեր զորակցությունը հայտնեցինք: Ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցը մեր կուսակցության օրակարգում է»,-ասաց Գենչը` հավելելով, որ վաղն իրենք պատրաստվում են Ծիծեռնակաբերդ այցելել և ամենևին էլ մտավախություն չունեն, որ Թուրքիա վերադառնալուն պես հալածանքների են ենթարկվելու:
Թուրք քաղաքական գործիչ Ուֆուկ Ուրասն էլ նշեց, որ կարևորն այն է, որ հայ եւ թուրք գործիչներն իրար ձեռք են մեկնել, կարևոր է, որ այդ ձեռքերը չմնան օդում:
«Հայ-թուրքական սահմանի բացման համար անհրաժեշտ է առաջին հերթին մարդկանց ուղեղներն ու մտքերը բացել: Մենք կողմ ենք երկխոսությանը, քանի որ հիմա իրար մոտենալու միակ տարբերակը դա է»,- ասաց նա` հավելելով, որ Թուրքիա վերադառնալուն պես պետք է Անկարա գնա և զեկուցի այստեղ արված քայլերի մասին: