Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սոցիալական ծառայության պետական ծառայությունը ներդնում է նոր համակարգ, որը կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը` անհրաժեշտ տեղեկանքների հետ կապված և զերծ կպահի համակարգը կոռուպցիոն դրսևորումներից:
Այս այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը` ներկայացնելով նոր, բարլավված համակարգը: Խոսքը քաղաքացիների մոտ մեծ պահանջարկ ունեցող տեղեկանքների մասին է, առաջ այդ տեղեկանքները տրվում էին 5-7 օրվա ընթացքում: Նոր համակարգը ներդնելուց հետո այդ տեղեկանքը կտրամադրվի քաղաքացու դիմելուց հետո 15 րոպեի ընթացքում:
Նախարարը նշեց, որ անցյալ տարի շուրջ 60 հազար քաղաքացի այսպիսի տեղեկանքների անհրաժեշտություն են ունեցել, դրանք տրամադրվում էին 1 շաբաթվա ընթացքում:
«Բոլորս ենք հասկանում, որ երբ քաղաքացիները որևէ տեղեկանքի կարիք ունեն , և կա որոշակի ժամանակի խնդիր, միշտ առաջանում են տարբեր տիպի քաշքշուկներ,հարցեր, որոնք լուծելու համար տարբեր անձանց են փորձում գտնել, միջնորդել, բարեխոսել, որ տեղեկանքը հնարավորինս շուտ տրամադրվի: Այս պարագայում, քաղաքացին դիմելուց 15 րոպե անց կարող է ստանալ իր տեղեկանքը, դա վերաբերում է կենսաթոշակառու լինել չլինելու մասին տեղեկանքին, կենսաթոշակի չափին և այլն»,- ասաց նախարարը` հավելելով, որ այս նոր համակարգը էապես կբարելավվի քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը , և որ ամենակարևորն է կունենա հակակոռուպցիոն արդյունք:
Նա վստահեցրեց, որ բարելավված համակարգերի ներդնումը կշարունակվի և դրանք քաղաքացիների կյանքը կթեթևացնեն, ընդ որում, քաղաքացիները կարող են դիմել սոցիալական ապահովության ծառայության ցանկացած գրասենյակ, անկախ այն բանից, թե որտեղ են հաշվառված: Հիմա քննարկումներ են տարվում ԱԳՆ հետ, որպեսզի արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիները նույնպես արագ ժամկետում կարողանան ստանալ այդ տեղեկանքները: Հարկ չի լինի նաև , որ քաղաքացին այցելի ազգային արխիվ, այդ գործառույթը նույնպես իրականացնելու է սոցիալական ապահովության ծառայության աշխատակիցը: