|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Փաստ» օրաթերթը գրում է. «Թեև առաջիկա խորհրդարանական ընտրությունների պաշտոնական քարոզարշավին բավականին ժամանակ կա, սակայն շատերն արդեն «խիտ գրաֆիկով» գործի են անցել: Ամենաակտիվը ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ Միհրան Պողոսյանն է: Արաբկիրում, Պարույր Սևակի 47 հասցեի շենքի շրջակայքում այնքան շատ ջիպեր ու այլ ավտոմեքենաներ կան, որ այդ հատվածում միշտ խցանումներ են լինում:
Նախկին տպարանի այս շենքում է Միհրանի շտաբը, որը նաև «Քեթրին» բարեգործականի նստավայրն է: Նաև` ԱԺ պատգամավոր Արթուր Ստեփանյանի գրասենյակը: Նա այս անգամ այս տարածքում աշխատելու է իր շեֆի` Միհրան Պողոսյանի ձայներն ապահովելու համար»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: