կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-18 09:42
Քաղաքական

Միհրան Պողոսյանը «փախցնում» է Տարոն Մարգարյանի աներորդու ձայները. «Փաստ»

Միհրան Պողոսյանը «փախցնում» է Տարոն Մարգարյանի աներորդու ձայները. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Ավան համայնքում իսկական իրարանցում է: Ինչպես հայտնի է, նոր ԸՕ–ով Ավանը, Քանաքեռ–Զեյթունը եւ Նոր Նորքը կազմում են մեկ ընտրատարածք: Եվ ռեյտինգային քվեարկությամբ այստեղից պատգամավոր ընտրվելու համար պետք է պայքարեն ավանցի Տարոն Մարգարյանի աներորդին` ներկայում պատգամավոր Ռոբերտ Սարգսյանը եւ զեյթունցի, ԴԱՀԿ նախկին ղեկավար, գեներալ Միհրան Պողոսյանը:

Քանի որ երկուսն էլ ՀՀԿ–ի կարկառուն դեմքեր են (առաջինի դեպքում, խոսքը, իհարկե, Տարոն Մարգարյանի մասին է) եւ յուրաքանչյուրն իր համայնքում ունի իր` կարելի է ասել, տարիներով ձեւավորված հստակ ընտրազանգվածը, կողմերն ըստ «Փաստի» տեղեկությունների, նախապես համաձայնության էին եկել առ այն, որ միմյանց չեն խանգարելու:

Բայց արի ու տես, որ նախընտրական պայքարի մեկնարկը պաշտոնապես դեռ չտրված, Միհրան Պողոսյանը համաձայնությունը խախտում է: Մարդիկ, ովքեր նախորդ ընտրությունների ժամանակ աշխատել են Տարոն Մարգարյանի, հընթացս նաեւ նրա աներորդու համար ապահովել համապատասխան ձայներ, սահուն կերպով անցել են գեներալի ճամբար:

Ընդ որում, Մ. Պողոսյանը կարողացել է իր շուրջը համախմբել մարդկանց, ովքեր եղել են շտաբի պետեր, գիտեն տվյալ թաղն իր ողջ ուղնուծուծով, ունեն որոշակի հեղինակություն: Ավելին, Մ. Պողոսյանն արդեն սկսել է ձեւավորել ոչ պաշտոնական շտաբներ: Իսկ այդ շտաբների պետեր են նշանակվել այն նույն մարդիկ, ովքեր նախորդ ընտրություններում ղեկավարել են Տարոն Մարգարյանի կամ էլ նրա աներորդու նախընտրական շտաբները: Ընդ որում, այդ շտաբներում արդեն կազմակերպվում են հավաքներ, որոնց Միհրան Պողոսյանն անձամբ է մասնակցում:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում