|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Ըստ արաբական մի շարք ԶԼՄ-ների, այդ թվում` սիրիական ռեժիմի կողմնակից «Ալ Դիյար»-ը, պնդում են, որ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադը գլխուղեղի կաթված է ստացել և այժմ գտնվում է հիվանդանոցում:
The Independent-ի հաղորդմամբ՝ Սիրիայի կառավարությունը պաշտոնապես հերքել է տեղեկությունը: Facebook-ում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Ասադը գերազանց առողջություն ունի և բնականոն կերպով կատարում է իր գործառույթները:
«Սիրիայի ժողովուրդը նման ստերի նկատմամբ իմունիտետ ունի: Նման խոսակցությունները միայն կարող են հրահրել»,- նշվել է հայտարարության մեջ:
Independent-ը հիշեցնում է նաև, որ ավելի վաղ Սաուդյան Արաբիայի կողմից ֆինանսավորվող Asharq al-Awsat թերթը գրել է, որ Սիրիայի նախագահը հոգեկան խնդիրներ ունի շուրջ 6 տարի՝ երկրում շարունակվող պատերազմի պատճառով: