Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Թուրքիայի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի չեղարկման վերաբերյալ՝ դրանից «դասեր քաղելու» կոչեր ուղղելով:
Նախարարության պաշտոնական կայքում հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ «ընդունված որոշումը իրավական կարևոր ձեռքբերում է՝ պատմական խնդիրների վերաբերյալ ժողովրդավարական քննարկումների, ներքաղաքական նկատառումներով արված ոչ օրինական սահմանափակումների տեսանկյունից»:
Հայտարարության համաձայն՝ այս որոշմամբ Ֆրանսիայի ՍԴ-ն ևս մեկ անգամ ցույց տվեց իր հավատարմությունը «ժողովրդավարության անքակտելի մասը համարվող խոսքի ազատության և օրենքի գերակայության սկզբունքներին»:
«Հույս ունենք, որ քաղաքական նպատակներով նման խնդիրները շահարկող շրջանակները այս որոշումից անհրաժեշտ դասեր կքաղեն»,- նշվել է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ Սահմանադրական խորհուրդը հակասահմանադրական է համարել մարդկության դեմ իրագործված հանցագործությունների ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանելը` դա համարելով կատարված իրադարձությունների մասին կարծիք հայտնելու ազատությանը խոչընդոտում: Այդ որոշման շրջանակներում Հայոց ցեղասպանության ժխտումը ևս չի քրեականացվի: