|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ռուսաստանն ակնկալում է, որ մոտ ժամանակներս Ղարաբաղի հարցով եռակողմ աշխատանքային խումբը կվերսկսի աշխատանքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում։
«Հարավային Կովկասում տնտեսական կապերի ապաշրջափակումը գերակա և կարևոր խնդիր է, որի իրականացման գործում շահագրգռված են տարածաշրջանի բոլոր երկրները: Այս ուղղությամբ աշխատանքները վստահվել են երեք պետությունների փոխվարչապետերին՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում: Արդյունաբերության փորձագետները կատարել են հաղորդակցության վերականգնման համար անհրաժեշտ միջոցառումների փորձագիտական վերլուծություն, ինչը թույլ է տալիս մոտ ապագայում անցնել փուլային համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը»,- ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Մենք ակնկալում ենք, որ եռակողմ աշխատանքային խումբը մոտ ժամանակներս կվերսկսի իր գործունեությունը: Միևնույն ժամանակ, հայ-ադրբեջանական սահմանի որոշակի տարածքներում միջադեպերը չեն նպաստում հարաբերությունների ընդհանուր ֆոնի կարգավորմանը: Մենք կողմերին կոչ ենք անում զսպված լինել, թուլացնել լարվածությունը և խաղաղ ճանապարհով լուծել հակասությունները՝ բանակցությունների միջոցով»,- եզրափակել է Զախարովան: