Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խստորեն դատապարտել է Ֆրանսիայի Նիս քաղաքում հուլիսի 14-ի երեկոյան տեղի ունեցած ահաբեկչությունը, որը խլել է 84 մարդու կյանք:
Ըստ Ermenihaber-ի՝ ցավակցելով զոհվածների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթելով վիրավորներին՝ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան այս ծանր օրերին Ֆրանսիայի և ֆրանսիացի ժողովրդի կողքին է:
Նա ընդգծել է, որ Նիսում ահաբեկչական հարձակումը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ անհրաժեշտ է վճռական ու հետևողական կերպով պայքարել ահաբեկչության դեմ:
Ըստ նրա՝ ահաբեկչությունը կրոն, ռասա և ազգություն չունի, իսկ Նիսի դաժան ահաբեկչությունը կամակերպիչները ոչ մի առնչություն չունեն մարդկայնության հետ: Էրդողանն ակնկալում է, որ բոլոր նրանք, ովքեր ահաբեկչության նկատմամբ անվճռական դիրքորոշում ունեն, Նիսի դեքպերից անհրաժեշտ դասերը կքաղեն:
«Արդեն բոլորս պետք է տեսնենք, որ ահաբեկչական կազմակերպությունների համար տարբերություն չկա՝ Թուրքիա՞ն է, թե՞ Ֆրանսիան, Իրա՞քը, թե՞ Բելգիան, Սաուդիան Արաբիա՞ն, թե՞ Ամերիկան»,- շեշտել է Թուրքիայի նախագահը:
Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին ֆրանսիական Նիսա քաղաքում բեռնատարը մխրճվել է Բաստիլի գրավման օրը նշող մարդկանց ամբոխի մեջ: Բեռնատարը մոտ 2 կիլոմետր անցել է՝ վրաերթի ենթարկելով մարդկանց: Նշվում է, որ մեքենայից նաև կրակել են մարդկանց ուղղությամբ: Զոհվել է 84 մարդ, վիրավորների թիվը հասնում է 120-ի: