|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ՀՀԿ-ի ներսում վերջին օրերին արձանագրված իրադարձությունները, առաջին հերթին՝ Հովիկ Աբրահամյանի հեռանալը «հարազատ» կուսակցությունից, վերջնականապես հաստատեցին տեղեկությունները, որ ՀՀԿ-ում լուրջ գործընթացներ են ընթանում: Ընդ որում՝ այդ գործընթացում արդեն տեսանելի է դառնում Կարեն Կարապետյանի դերակատարումը: Հովիկ Աբրահամյանի հեռանալը թե՛ քաղաքական վերնախավում և թե՛ հասարակական դաշտում դիտարկվում է որպես վարչապետի հաղթանակ: Սպասվում է, որ դրան հետևելու է իրենց տրամաչափով թեպետ ավելի փոքր, բայց նույնպես ազդեցիկ ու կասկածելի համբավ ունեցող այլ գործիչների ազդեցության չեզոքացումը: Նշված գործընթացների արտացոլումը, ամենայն հավանականությամբ, տեսանելի կլինի ՀՀԿ խորհրդի և, առավել ևս, կուսակցության համամասնական ցուցակի անհատական կազմի վերջնական հաստատման ժամանակ:
Ըստ հանրապետականների՝ Կարեն Կարապետյանը կուսակցություն մտնելիս պայման է դրել, որ պետք է ունենա լայն ներկայացվածություն ապագա խորհրդարանական խմբակցության կազմում: Արդեն այն ժամանակ վարչապետը պնդել է, որ երկրում քաղաքական էլիտայի փոփոխություն է անհրաժեշտ: Ի դեպ, քաղաքական էլիտայի փոփոխության անհրաժեշտության մասին նա երեկ բաց հայտարարեց «Միր» հեռուստաընկերության եթերում: