Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Mediaport-ի տեղեկություններով՝ արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը, որը Եվրոպայում ՀՀ դեսպան եղած ժամանակ աչքի է ընկել արևմտյան հատուկ ծառայությունների հետ սերտ կապերով, վերջերս Մոսկվա կատարած այցի ընթացքում հանդիպում է ունեցել ռուսական շրջանակների հետ, այդ թվում՝ դիվանագիտական և ոչ միայն: Ադոնցի հանդիպումը կազմակերպել է նրա խնամին՝ ԱԱԾ նախկին տնօրեն Կառլոս Պետրոսյանը:
Ըստ Mediaport-ի՝ Մոսկվայի ռեստորաններից մեկում կայացած հադիպմանը, որին մասնակցել է 4 անձ՝ Ադոնցը, Կառլոս Պետրսյանն ու ռուս 2 բարձրաստիճան պաշտոնյա: ՀՀ ԱԳ փոխնախարարը հայտարարել է, թե Փաշինյանը հակառուսական ստվերային գործընթացներ է սկսել, և ԱԳՆ-ում ինքն ունի իր թիմը՝ պրոռուսական հայացքներով: Որպես իր թիմի անդամներ՝ Ադոնցը տվել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի և մի շարք այլ պաշտոնյաների անուններ:
«Ադոնցը հայհոյանքներ է տեղացել Փաշինյանի, Ռուբեն Ռուբինյանի, Հովհաննես Իգիթյանի և այլոց հասցեին՝ ասելով, որ նրանք են հակառուսական ընդհատակյա գործընթացների համակարգողները և Բայդենի վարչակազմի ամրապնդումից հետո, հիմնովին փոխելու են Հայաստանի արտաքին քաղաքական վեկտորը:
Կառլոս Պետրոսյանն էլ երաշխավորել է Ադոնցին ռուս պաշտոնյաների մոտ՝ հավաստիացնելով, որ պատրաստակամ է աջակցել նրան՝ հակառուսական ալիքի չեզոքացման հարցում»,– հայտնում է Mediaport-ը։