|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Հանցագործները Ֆրանսիայի Օլորոն Սենտ Մարի քաղաքում (Ատլանտյան Պիրենեյների դեպարտամենտ) հարձակվել են տաճարի վրա, որը գրանցված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցուցակում, հաղորդել է France Info ռադիոկայանը:
Նրա տեղեկատվությամբ՝ հարձակումը տեղի է ունեցել նոյեմբերի 4-ին Փարիզի ժամանակով մոտավորապես 02:00-ին (Երևանի ժամանակով 05:00-ին): Հանցագործներն ավտոմեքնայով խոյահարել են տաճարի փայտե դուռը, որը դասվում է Միջնադարի դարաշրջանին:
Կոմունայի բնակիչներն, աղմուկ լսելով, ժանդարմարիա են կանչել: Վախենալով ոստիկանական շչակի ձայներից՝ չարագործները ավտոմոբիլը թողել են հանցագործության վայրում և փախել մի այլ ավտոմեքենայով: Ականատեսների ցուցմունքների համաձայն՝ կողոպտիչները երեքն Էին, նրանք բոլորը եղել են դիմակներով:
Քաղաքապետի խոսքով՝ հանցագործներն արծաթե իրեր են գողացել տաճարի ցուցանմուշներից։
Ոստիկանությունը որոնում է հանցագործներին: