|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրամայել է Ուկրաինայի հարավ-արևելքում իրավիճակի և Հյուսիսային Կովկասում ահաբեկչական խմբավորումների գործունեության պատճառով ամրապնդել Հարավային ռազմական օկրուգի զորքերը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով՝ հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ ռազմա-քաղաքական իրադրությունն անկայուն է մնում:
«Հարավարևմտյան ռազմավարական ուղղությամբ ռազմա-քաղաքական իրադրությունն անկայուն է մնում: Դրա վրա բացասական ազդեցություն ունեն առաջին հերթին Ուկրաինայի հարավ-արևելքի իրավիճակն ու Հյուսիսային Կովկասի տարածքում միջազգային ահաբեկչական խմբավորումների գործունեությունը»,-հայտարարել է Շոյգուն:
Նրա խոսքով ՝ անցյալ տարվա ընթացքում Հարավային ռազմական օկրուգի հնարավորությունները մեծացվել են 10%-ով: