Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՌԴ զինված ուժերում հանկարածակի ստուգում է սկսվել: Տեսչական ստուգում կիրականացվի Հարավային և Արևմտյան շրջանների զորքերում, կենտրոնական ենթակայության առանձին միավորումներում, Հյուսիսային, խաղաղօվկիանոսյան նավատորմների ծովային հետևակում և օդադեսանտային զորքերում: Այսօր այդ մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարությունը` հայտնելով , որ ստուգումն իրականացվում է ՌԴ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ. ըստ yerkir.am-ի` տեղեկացնում է EADaily-ն:
«Պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ տվյալ միջոցառման նպատակը Ռուսաստանի հարավ-արևմուտքում, որտեղ պահպանվում են ահաբեկչական բնույթի լուրջ սպառնալիքներ, զինված ուժերի` ռազմական անվտանգությունը ապահովելու ունակությունը գնահատելն է և «Կավկազ-2020» հրամանատարա-շտաբային ռազմավարական զորավարժություններին նախապատրաստվելը:
Տեսական ստուգումների ընթացքում նախատեսվում է անցկացնել մարտավարական մակարդակի 56 զորավարժություն, որոնց համար կկիրառվեն 35 հրաձգարաններ ու ուսումնական զորադաշտեր, 17-ն էլ` Սև և Կասպից ծովերի ջրավազաններում: Զորավարժություններին կմասնակցի 149 755 զինծառայող, 26 820 միավոր զինտեխնիկա, 414 թռչող սարք, 106 նավ:
EADaily-ն նշում է, որ ՆԱՏՕ-ի երկրների կողմից ակտիվ հետախուզական աշխատանքներ են իրականացվում ՌԴ արևմտյան և հարավային սահմանների մոտ ու Արկտիկայում: