Փոխարժեքներ
09 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Հայաստանում տեղակայված Հարավային ռազմական օկրուգի ռուսական ռազմաբազայի զինծառայողները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում հանդիսավոր երթով շարժվել են դեպի Կամխուդ և Ալագյազ մարտավարական դաշտեր: Այս մասին հայտնում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից։
Մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակել են պաշտպանական, հարձակվողական, հետախուզական գործողություններ ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ:
Զորավարժության ընթացքում զինծառայողները ցերեկային և գիշերային ժամերին մեքենաներով և զրահամեքենաներով իրականացրել են վարման վարժություններ, ինչպես նաև հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթային հրթիռներից կրակային պատրաստության պարապմունքներ:
ՌԴ Հարավային ռազմական օկրուգի շուրջ 1 հազար զինծառայողներ մասնակցում են երկկողման գումարտակային մարտավարական վարժանքին, որում ներգրավված է շուրջ 300 միավոր ռազմական հատուկ տեխնիկա ՝ ներառյալ կործանիներ, ռազմական ինքնաթիռներ, ինչպես նաև և անօդաչու թռչող սարքեր: