|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հովիկ Աբրահամյանը քիչ առաջ տարածեց իր՝ ՀՀԿ-ից դուրս գալու վերաբերյալ՝ դեռևս երեկ խոստացված հայտարարությունը: Նշենք, որ հայտարարության տեքստում որևէ պարզաբանում՝ ինչով է պայմանավորված նրա՝ ՀՀԿ-ից դուրս գալը, նշված չէ: Այնտեղ միայն գրված է, որ այդ որոշումը կայացնելն իր համար չափազանց բարդ է եղել:
ՀՀԿ կազմակերպչական հարցերի պատասխանատու Ռուբեն Թադևոսյանից Yerkir.am-ը հետաքրքրվեց՝ արդեն ստացե՞լ են Հովիկ Աբրահամյանի՝ կուսակցությունից հեռանալու մասին դիմումը: «Մենք դեռ չենք ստացել դիմումը, չգիտեմ՝ երբ կլինի»,- ասաց Թադևոսյանը՝ հավելելով, որ չի հասցրել ծանոթանալ Աբրահամյանի տարածած հայտարարությանը: