Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքիայում շարունակվում են անչափահասների, հատկապես՝ մանկահասակների նկատմամբ սեռական ոտնձգությունները:
Hurriyet-ի հաղորդմամբ՝ Մերսին քաղաքում պապը սեռական ոտնձգություն է կատարել 5-ամյա թոռնուհու նկատմամբ: Այդ մասին երեխայի ծնողները իմացել են այն ժամանակ, երբ յուրաքանչյուր անգամ «պապիկի տուն գնալու» առաջարկ լսելիս երեխան սկսել է լացել: Երբ երեխան պատմել է ծնողներին, թե ինչ է եղել, հայրը հրաժարվել է հավատալ նրան, սակայն մայրը երեխայի հետ հեռացել է տանից: Հայտնի է դարձել, որ երեխայի նկատմամբ սեռական ոտնձգություն արած պապը նման արարք է թույլ տվել նաև հարսի և նրա մոր նկատմամբ:
Երեխայի հայրը շարունակում է հավատալ հորը, ով ամեն կերպ հերքում է կատարվածը և պնդում, որ երեխան «մտավոր խնդիրներ» ունի:
Այդ գործով փաստաբան Շերիֆե Արըջըն հավատացրել է, որ 5-ամյա երեխան չի կարող այդ մակարդակի սուտ հորինել, հնարավոր չէ նաև, որ երեխան այդ ամենն ինչ-որ տեղից սովորած լինի: Փաստաբանը ընդգծել է նաև, որ հատկապես վերջին տարիներին Թուրքիայում ավելացել են երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության դեպքերը՝ նշելով, որ երկրում 11 հազար 95 երեխա ենթարկվում է սեռական ոտնձգության, որոնցից 18.5 տոկոսը 11 տարեկանը չեն բոլորել: