|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կառավարության հետ ավանդական հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ վերջերս երիտասարդների կողմից տարեցների հանդեպ սեռական բռնություն գործադրելու դեպքերին:
«Առաջարկում եմ, որ օրենսդրության մեջ նոր մոտեցում մտցվի, որով մանկապիղծների և մեծահասակների հանդեպ սեռական բնույթի բռնություն գործադրողների՝ սեռական մոլագարների նկատմամբ սահմանվի ամորձատում, ինչպես շատ եվրոպական երկրներում։ Ի՞նչ կարծիք ունի այս մասին կառավարությունը»,- հարցրեց անկախ պատգամավորը` ներկայացնելով այն երկրները, որտեղ կիրառվում է այդ օրենքը:
Վիկտոր Դալլաքյանի հարցին պատասխանեց արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը` նշելով, որ իրենք պատրաստ են իրավական դաշտում քննարկել այդ մեթոդի կիրառման արդյունավետությունը: Նախարարը նշեց, որ այս հարցն ավելի շատ բարոյական է, և պետք է ուշադրություն դարձնել, թե որտեղ եւ ինչ միջավայրում են մեծացել տվյալ անձինք, որտեղ է եղել բացթողումը: