Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ղրղըզստանի ամբողջությամբ կհամապատասխանի Եվրասիական տնտեսական միության պահանջներին մինչեւ այս տարվա օգոստոս։ Այս մասին Բիշկեկում կայացած ասուլիսում հայտարարել է Ղըրղըզստանի էկոնոմիկայի փոխնախարար Ալմազ Սաբակովը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի–ն։
Ղըրղըզստանը ԵՏՄ–ին անդամակցել է 2015 թվականի օգոստոսին՝ Միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորումը ստեղծվել էր Մաքսային միության եւ Միասնական մաքսային տարածքի բազայի վրա։ Ներկայում կառույցին անդամակցում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղըրղըզստանը։
«Անցումային շրջանը մեր երկրի համար ավարտվում է։ Մինչեւ 2017–ի օգոստոս մենք լիովին կհամապատասխանենք ԵՏՄ–ի տեխնիկական պահանջներին», – նշել է նա՝ հավելելով, թե «ղըրղըզ գործարարները դեռ շատ անելիք ունեն, որպեսզի իրենց արտադրանքը համապատասխանի որակը ընդունված չափանիշներին»։
Ղըրղըզստանի նախարարություններն ու գերատեսչությունները նույնպես պետք է շարունակեն աշխատելը՝ ԵՏՄ–ի եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության պահանջներին երկրի օրենսդրությունը համապատասխանեցնելու համար։