|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, պաշտպանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փոքր որդուն՝ Բերոնին, փոխանցում է Gazeta.ru-ն:
Նա քննադատել է սոցցանցերի օգտատերերին, որոնք «հարձակվել էին» Բերոնի վրա Թրամփի երդմնակալության արարողության ժամանակ պահվածքի համար։
«Բերոն Թրամփը, ինչպես բոլոր երեխաները, արժանի են ուղղակի երեխա լինել», - գրել է Չելսի Քլինթոնը Twitter-ի իր միկրոբլոգում։
Համացանցում շատ օգտատերեր ծաղրել են 10-ամյա Բերոնին, որը հոր երդմնակալության արարողության ժամանակ շատ հոգնած տեսք է ունեցել, հորանջել է, խաղացել փոքր զարմիկի հետ։
Ինչպես հիշեցնում է New York Post-ը, Չելսի Քլինթոնը ևս ծաղրանքի զոհ է դարձել, երբ նրա հայրը նախագահ էր։