Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևան քաղաքի Թումանյան փողոցի և Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետները հունվարի 20-ի առավոտից փակվել էին՝ ԿԱ ՊԵԿ-ի կողմից հարկային ստուգում իրականացնելու նպատակով:
Yerkir.am-ը ողջ օրվա ընթացքում փորձեց պարզաբանումներ ստանալ ինչպես ՊԵԿ-ից, այնպես էլ «ՍԱՍ» գրուպ»-ի որևէ պատասխանատուից: ՊԵԿ-ի լրատվական բաժնից մեզ հայտնեցին, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեն օրենսդրությամբ վերապահված լիազորությունների շրջանակում է իր գործառույթն իրականացնում, իսկ թե ինչո՞վ է պայմանավորված հենց հիմա այդ ստուգումներն իրականացնելը, պատասխանեցին, որ ավելին ասել չեն կարող: «ՍԱՍ»-ին ուղղված մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին:
Այսօր ևս կապ հաստատեցինք ՊԵԿ-ի մամուլի ծառայության հետ՝ հասկանալու՝ ի՞նչ փուլում են հարկային ստուգումները: Մեզ որևէ նոր ինֆորմացիա չհայտնեցին՝ պատճառաբանելով, որ այս պահին ավելին ասել չեն կարող:
Բազմաթիվ փորձեր արեցինք զրուցելու նաև «ՍԱՍ» գրուպ»-ից որևէ մեկի հետ: Հեռախոսազանգերին պատասխանողները կա'մ ասում էին, որ իրենք չեն կարող մեր հարցերին պատասխանել, կա'մ էլ հարցը լսելուն պես անջատում էին հեռախոսը:
Նշենք միայն, որ մեզ հայտնի դարձավ, որ Բաղրամյան պողոտայի «ՍԱՍ» սուպերմարկետում բնականոն աշխատանքները վերսկսվել են ստուգումների մեկնարկից 5-6 ժամ հետո:
Փորձեցինք զրուցել նաև ԱԺ պատգամավոր Արտակ Սարգսյանի հետ, ով «ՍԱՍ» գրուպ»-ի սեփականատերն է, սակայն` ապարդյուն. նա հեռախոսազանգերին չէր պատասխանում: