կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-20 16:10
Աշխարհ

Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա

Փարիզում տղամարդը դանակով հարձակվել է մետրոյի ուղևորների վրա

Հինգշաբթի Փարիզում դանակով զինված տղամարդը  մի քանի հարձակում է գործել մետրոյի ուղևորների վրա: Ոստիկանությունը որոնում է նրան. հայտնում է Le Parisien-ը:

Առաջին միջադեպը տեղի է ունեցել երեկոյան 21:15-ին, հանցագործը դանակով 3 անգամ հարվածել է մի տղամարդու, որին, ենթադրաբար, չի ճանաչել, ապա դուրս է թռչել վագոնից հաջորդ կայարանում: Տուժածին անմիջապես բժշկական օգնություն է ցուցաբերվել, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Կես ժամ անց մետրոյի ողևորներից մեկը մետրոյի աշխատակիցներին հայտնել է, որ իր վրա հարձակում է կատարվել կայարաններից մեկում: Եվս մեկ ժամ անց 2 մարդ է հաղորդում տվել, որ դանակով հարձակվել են իրենց վրա:

Բոլոր դեպքերում հանցագործի նկարագրությունը համընկել է: