կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-29 21:10
Աշխարհ

Փարիզում մեկ տարում կտրուկ աճել է մետրոյի ուղեւորների դեմ հանցագործությունների թիվը

Փարիզում մեկ տարում կտրուկ աճել է մետրոյի ուղեւորների դեմ հանցագործությունների թիվը

Ֆրանսիայում վերջին մեկ տարվա ընթացքում կտրուկ աճել է հասարակական տրանսպորտի ուղեւորների դեմ հանցագործությունների քանակը։ 2016-ի ընթացքում այդ ցուցանիշը 14 տոկոսով աճել է։ Այսօր ամբողջ երկրում օրական միջինում 330 ուղեւոր կողոպուտի զոհ է դառնում։ Հանցագործությունների 2/3-ը բաժին են ընկնում Փարիզին եւ արվարձաններին, որտեղ հաճախ դրա զոհ են դառնում օտարերկրյա զբոսաշրջիկները։ Այս մասին ասված է Իրավախախտումների ազգային բյուրոյի զեկույցում, հայտնում է Le Figaro–ն։

Վիճակագրության ազգային ինստիտուտի տվյալների համաձայն՝ Ֆրանսիայում երկաթգծի կայարաններում, մետրոյի գնացքներում եւ քաղաքային ավտոբուսներում ավելի շատ հանցագործություններ են տեղի ունենում, քան մյուս վայրերում։ Տրանսպորտում կողոպուտների թիվը 2016-ի համեմատ աճել է 7 տոկոսով։ Անցյալ տարի ներկայացվել է 12.5 հազար դիմում։ Իսկ գլոբալ վիճակագրության համաձայն՝ երկրում այդ ցուցանիշը 5 տոկոսով պակասել է։

Ընդհանուր առմամբ անցյալ տարի հասարակական տրանսպորտում գրանցվել է 120 հազար հանցագործություն։