|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Լրագրողների միջազգային կենտրոնը (ICFJ) «Ավրորա» մրցանակի հետ համատեղ New York Times-ի օտարերկրյա թղթակից Ռուկմինի Կալիմեկիին պարգևատրել է «Սկզբունքային լրագրություն» մրցանակով։
Մրցանակը Ռուկմինի Կալիմակիին շնորհվեց «Ավրորա» մրցանակաբաշխության ընթացքում՝ աշխարհով մեկ մարդկության դեմ իրականացված ոճիրները բացահայտելու գործում ցուցաբերած բացառիկ նվիրումի համար:
«Սկզբունքային լրագրություն» նորաստեղծ մրցանակը ճանաչման է արժանացնում այն խիզախությունը, նվիրվածությունն ու ազդեցությունը, որը լրագրողը ցուցաբերում է թեժ և հումանիտար ճգնաժամային իրադրությունում գտնվող կետերից լրատվություն տրամադրելիս։ Մրցանակակիրը պետք է վտանգի մեջ գտնվող մարդկանց թշվառ կացությունը լուսաբանելու գործում բացառիկ խիզախություն ցուցաբերի:
Ըստ «Ավրորա» մրցանակի պաշտոնական կայքի՝ Կալիմակին բացահայտել է ԻԼԻՊ-ի կողմից սեռական ստրկության ինստիտուցիոնալացման սոսկալի փորձը, ցույց տվել, թե ինչպես էՍենեգալի ոսկու հանքերում երեխաների աշխատուժի շահագործումը կապվում շվեյցարական բանկերի հետ, և վերհանել Կոտ դ՝Իվուարից մինչև կառավարությունների և ապստամբ խմբավորումների կողմից իրականացված կոտորածները։