Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդին` Ռոբերտ Սարգսյանը, մայիսի 5-ին կայանալիք` Երեւանի ավագանու ընտրություններից մեծ ակնկալիքներ ունի: Այս մասին նա հայտնեց Ավան վարչական շրջանի բնակիչների հետ հանդիպումից հետո:
ՀՀԿ-ի ընդդիմախոսներին Ռոբերտ Սարգսյանը խորհուրդ տվեց քարոզեն իրենց անելիքների մասին, այլ ոչ թե քննադատեն ՀՀԿ-ին: ՀՀԿ-ական պատգամավորը բոլորին է մրցակից համարում, որեւէ մեկին առանձնացնել չցանկացավ:
Մեր դիտարկմանը, թե ՀՀԿ-ի վարկանիշը ցածր է, որ քարոզչական շեշտը դրել են Տարոն Մարգարյանի վրա, Ռոբերտ Սարգսյանը չհամաձայնեց: «Ավագանու ընտրություններ են, բայց քաղաքապետ լինելու է Տարոն Մարգարյանը»,- բացատրեց նա:
Իսկ ՀԱԿ ակտիվիստների, նաեւ լրագրողի հետ կապված միջադեպերը, գործող քաղաքապետի աներորդին բացատրեց որոշ մարդկանց կողմից արջի ծառայություններ մատուցելու ցանկությամբ: Խոսելով լրագրողի ծեծի մասին` նա նշեց, որ ծեծողի` ավագանու ՀՀԿ-ական անդամի հետ չի խոսել, բայցեւ վստահ չէ, որ, իրոք, դեպքը հենց այնպես է եղել, ինչպես նկարագրվել է:
Մեր հարցին, թե ո՞րն է լինելու իր ավանդը Տարոն Մարգարյանի հաղթանակի գործում, Սարգսյանը պատասխանեց. «Իմ քվեն, իմ բարեկամների քվեն»: